Այստեղ ենք, որպեսզի պատրաստվենք կռիվ գնալուն. Հայկ Պետրոսյանը մասնակցում է կամավորականների մարզումներին. այստեղ են նաեւ աղջիկներ. VIDEO
Զինուժ մեդիան տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թե առաջնագիծ մեկնելուց առաջ ինչպես են մարզումներ անցկացնում կամավորականները:
Հայկ Պետրոսյանը (դերասան Վարդան Պետրոսյանի որդին-խմբ) եւս այստեղ է. «Այստեղ ենք, որպեսզի պատրաստվենք կռիվ գնալուն: Լեռնահրաձգության հետ կապված ամեն ինչ շատ լավ սովորում եմ, լավ պատրաստում են, որ գնալուց իմանաս, որ օգուտ ես տալու»:
Այստեղ գալիս են նաեւ աղջիկներ, վերապատրաստվում են: Դասընթացը ներառում է կրակային պատրաստություն, ալպինիզմ, առաջին բուժօգնություն, կամավորների ու կուրսանտների հետ աշխատում են հոգեբանները