Կոչ եմ անում, որ բոլոր հայերը ռադիկալ քայլերի չդիմեն, մեր քայլերը պետք է լինեն խելացի. ֆրանսաբնակ Ստելլա Դավթյանը՝ թուրքերի հարձակման մասին. VIDEO
Երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած տղան՝ Գևորգը, արդեն լավ է: Պետք է տնից դուրս չգալ, զգուշանալ թուրքերի և ադրբեջանցիների հետ բախումներից՝ սադրանքներից խուսափելու համար: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ֆրանսահայ Ստելլա Դավթյանը, որն ականատես է եղել երեկ թուրքերի կողմից հայերի վրա հարձակվելու միջադեպին:
Հիշեցնենք, որ երեկ ֆրանսաբնակ հայերը փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը: Հայ ցուցարարները պահանջում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից և ողջ Եվրոպայից ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել պատերազմը: Հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել՝ մուրճով հարվածներ հասցրել, որի հետևանքով 10 հայ էր տուժել: