«Ուր եք, հայեր». թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին, փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները. VIDEO
Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին: «Ուր եք, հայեր» բղավոցներով և ատելության խոսքով նրանք փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները:
Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից և հավելում.
«Մեր հայրենակիցներին կրկին կոչ ենք անում զգոն լինել, չտրվել սադրանքների և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ»: