Ստեփանակերտում ավերվել է բնակելի տուն. տան տերը և հարևանը վիրավորվել են. ԱԻՊԾ
Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ:
Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: