Երևանում գողացել են զինվորին սնունդ, հագուստ ու ծխախոտ տեղափոխող մեքենան. վարորդն այդ պահին գնումներ էր կատարում զինվորների համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 4-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Հակոբ Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք փախցրել են Թբիլիսյան խճուղու թիվ 22/7 հասցեի մոտ կայանված, իր կողմից շահագործվող ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենան:
Կայքի տեղեկություններով՝ Հակոբ Պ.-ն աշխատում է Երևանում գործող ընկերություններից մեկում՝ որպես պահեստապետի օգնական:
Ավտոմեքենան բարձված է եղել սննդով, որը, ըստ նրա՝ ուղարկվելու էր զինվորին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։