Մահացել է Գուրգեն Եղիազարյանը
Մահացել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։
Այս մասին լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
«Արդեն 10 օր էր նա բուժվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսից»,-ասաց Գեւորգ Դերձյանը:
NEWSPRESS.am-ը ցավակցում է հարազատներին` վաղաժամ կորստի համար։