Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր անձնական մեքենան նվիրել է բանակին. ՖՈՏՈ
Պատերազմի սիմվոլ դարձած նկարի հերոս նահատակ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը, իր անձնական մեքենան նվիրել է բանակին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա մասնավորապես գրել է.
«Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով։ Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»: