Պատերազամական գործողությունների ընթացքում պետական դավաճանության և լրտեսության դեպքեր են գրանցվել. ԱԱԾ տնօրենի տեղակալ
Պետական դավաճանության և լրտեսության դեպքով մասնավորապես Ազգային անվտագության կողմից բացահայտվել է բարձրաստիճան նախկին զինվորականի կողմից հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան պաշտոնատար զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ, փոխանցել հակառակորդին։ Ասուլիսում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Oտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, զինտեխնիկայի, տրանսպորտային շարժի, նաև այլ բնույթի տեղեկություններ։
«Երկու դեպքով էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով, գտնվում են նախաքննության փուլում»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Ա. Աբազյանը հայտնեց, որ զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ.-ն սեպտեմբերի 27-ից հետո Արցախում և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ, ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանություների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակացությամբ ավյալ անձը ձերբակալվել է, ապա կալանավորվել։