Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»
Հասարակություն

Երբ արնաքամ զինվորը ծխեց, իմ արնոտ ձեռքերով, նրա շուրթերին դրած վերջին ծխախոտը` աչքերի մեջ հավատ կար. Ինչպե՞ս եք համարձակվում ասել «ցավոտ փոխզիջում»

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ազատ Գրիգորիի Ադամյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն բանից հետո, երբ վերջինս ֆեյսբուքյան իր լայվով խոսեց «ցավոտ փոխզիջումների» մասին։

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ և ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ


Բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն մեկնաբանություններում քննադատել իմ գրածը, խնդրում եմ, գրառումս կարդալ մինչև վերջ, չընկալել այն որպես ղարաբաղցու, իշխանամետի և ոչ էլ ընդդիմադիր անձի խոսքեր, պարզապես խորհուրդ կտամ խորը շնչել և այն ընդունել որպես հայ ազգի զավակի սրտի խոսք։


Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեզ գրում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ազատ Գրիգորիի Ադամյանը։ Քանի որ վստահ եմ` Ձեզ մոտ կառաջանա «Իսկ ի՞նչ ես անում դու համացանցում» հարցը, առաջնահերթ նշեմ,որ N զորամասում իրականացնելով մարտական ծառայությունս` ստացել եմ բեկորային վիրավորում, այդ իսկ պատճառով հիմա ֆիզիկապես ի վիճակի չեմ լինել առաջնագծում, բայց օգնում եմ թիկունքում, և ժամանակ առ ժամանակ մեկնում եմ առաջնագիծ։

Լսելով ձեր այսօրվա ելույթը վերապրեցի սեպտեմբերի 27- ից առ այսօր ապրած օրերս։ Դուք ասում եք, որ մենք պատրաստ ենք փոխզիջումների, բայց իրականում մենք պատրաստ չենք։ Փոխզիջում բառը լսելիս կռվելս էլ չի գալիս։ Դուք հարցնում եք` հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների, որից հետո պատասխանում եք, որ, այո, ՀԱՅ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, անգամ ցավոտ փոխզիջումների ․․․

Եթե անգամ կան անձիք, ովքեր պատրաստ են ձեր կողմից նշված ցավոտ փոխզիջումների, ուրեմն նրանք չեն հասկանում այդ բառերի նշանակությունը, կշիռն ու ցավը։

Պարո’ն Փաշինյան, անկեղծ, ես չեմ պատկերացնում, թե ոնց պիտի մենք բացատրենք ՑԱՎԱԼԻ ՓՈԽԶԻՋՈՒՄ բառը այն զինվորներին, սպաներին ու անմեղ քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին, որ մենք բոլորս կարողանանք շարունակել մեր ՓՈԽԶԻՋՎԱԾ կյանքը։

Ինչպե՞ս եք դուք համարձակվում օգտագործել ՑԱՎԱԼԻ ՓՈԽԶԻՋՈՒՄ բառը, երբ մենք մահամերձ տղերքին խոսք ենք տվել, որ ամեն ինչ լավ է լինելու, անգամ երբ արնաքամ եղած զինվորը ծխեց իմ արնոտ ձեռքերով նրա շուրթերին դրած վերջին ծխախոտը, նրա աչքերի մեջ ես հավատ տեսա, նա հավատում էր, որ նրա գործը մենք կիսատ չենք թողնի։ Ես չեմ ուզում ասել, թե ինչու ենք ՄԵՆՔ հիմա համաձայն փոխզիջման, բայց մի օր երևի դա էլ կշարադրեմ տողերիս մեջ։

Կցանկանայի նաև նշել , որ ճգնաժամային պայմաններում ժողովրդին իրավիճակը սխալ ներկայացնելը հանգեցնում է մի շարք տխուր փաստերի։

Ամենացավալի փաստն այն է, որ ազգս պառակտվել է երկու մասի։ Խոսքս այն անձանց մասին է, ովքեր անգամ այս պայմաններում խաղում են ՂԱՐԱԲԱՑՂԻ – ՀԱՅԱՍՏԱՆՑԻ խաղը։ Շատ եմ կարդում տողեր, որտեղ բողոքում են ապաստան գտած արցախցիներից։

Սիրելի՛ հայրենակիցներ, կա’մ մի օգնեք, կա’մ էլ եթե օգնում եք, երեսով մի տվեք, խնդրում եմ։ Հիմա բոլորիս համար հավասար դժվար է, եթե արցախցիներից դժգոհ եք, սպասեք պատերազմը վերջանա, կգաք իմ երեսին կարտահյտեք ձեր դժգոհությունները, իսկ ես բոլորի փոխարեն ներողություն կխնդրեմ։

Ով որ խուսափել է ծառայությունից, դա նրա և նրա տղամարդկության խնդիրն է, եթե մարդ չի պաշտպանում իր տունը, ուրեմն դա այլևս նրա տունը չե։ Որտեղի՞ց ձեր մեջ այդքան ատելություն միմյանց նկամամբ, որ անգամ այս դժվար օրերին դուք քննադատում եք միմյանց։ Ինձ համար լավ է տեսնել թուրքի դեմ պատերազմը, քան թե տեսնել, թե ինչպես են հայերը իրար կոկորդ կրծում։ Մեր թշնամու կողմից կռվում են տարբեր ազգային փոքրամասնություններ, որոնք անգամ ադրբեջանցի չեն, իսկ ոմն ՀԱՅԵՐ համացանցում իրար հանձնում են հողի, ինչ է, մենք չկա՞նք այդքան, որ ի վերջո հասկանանք, որ հայը ամեն տեղ հայ է, ու որ մենք ԲՈԼՈՐՍ ունենք մի նպատակ։

Մեր դժբախտությունը այն է, որ մենք համախմբվում ենք միայն դժվարության օրերին, սիրելիներս, ՀԱՅԸ մնում է ՀԱՅ, ու ամեն մի հայի ցավը բոլորիս ցավն է։
Տողերը գրելուց հիշեցի մեծն Սևակի տողերը.

Ո՞ր մատդ կտրես՝ Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի, Էլ ի՞նչ ամենա...»