Որո՞նք են Նիկոլի ցավալի փոխզիջումները
Հայաստանի վարչապետն իր վերջին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Արցախյան բանակցային գործընթացում Հայաստանը պատրաստ է ցավալի փոխզիջումների...
Ի՞նչ նկատի ունի Նիկոլն այս հայտարարությունն անելով և ո՞րն է ըստ նրա այդ "ցավալի փոխզիջումների" սահմանները... Սա շատ կարևոր հարց է...
Մինչ Նիկոլը ցավալի փոխզիջումների մասին է խոսում, ըստ ՊՆ-ի տվյալների թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի ոսոխը գրավել է Որոտանը՝ Կուբաթլուն... Քարտեզից մի փոքր հասկացողները շատ լավ պատկերացնում են, թե ինչի մասին է խոսքը...
Ի սկզբանե շատ տարօրինակ էր, երբ պատերազմը սկսվելուց ժամեր անց Հայաստանի վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է. "... Եկեք պայմանավորվենք մի բան... Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում..."...Ու հիմա խոսում է ինչ-որ ցավալի փոխզիջումների մասին...
Կարո՞ղ է վերջում ժողովուրդը մեղավոր հռչակվի...
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից