ԵԱՀԿ՝ մամուլի ազատության հարցերով գործող լրագրողի աշխատանքը չափազանց քաղաքականացված է
ԵԱՀԿ՝ մամուլի ազատության հարցերով գործող ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի աշխատանքը չափազանց քաղաքականացված է:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ես վաղուց կոչ եմ անում, եւ դա մեր դիրքորոշումն է, որպեսզի ԵԱՀԿ ինստիտուտները օբյեկտիվ աշխատեն՝ համաձայն հասկանալի մանդատների»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ազգային եւ այս կամ այն պարբերականի պատկանելության չափանիշներով լրագրողների դեմ խտրական վերաբերմունքը։
«Իմիջիայլոց նշեմ, որ բոլորին հայտնի է, որ մի քանի օր առաջ 2 թուրք լրագրող կալանավորվել եւ երկարատեւ ազատազրկման սպառնալիքի առջեւ են կանգնել միայն այն բանի համար, որ հրապարակել էին իրենց ձեռքում հայտնված տեղեկությունը»,- ասել է Լավրովը։