Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»
Հասարակություն

Արցախի պահապանները. տիկին Նարինեն ամուսնության տարեդարձը նշում է Շուշիում՝ մենակ. ամուսինն ու որդիները ռազմի դաշտում են

Մեկ ամիս առաջ թշնամու կողմից սանձազերծված պատերազմը շուրջ 90 հազար արցախցու դարձրեց տեղահանված: Շատերն ապաստանեցին Հայաստանի տարբեր մարզերում ու Երևանում, իսկ առավել խիզախները մնացին իբրև կենդանի վահաններ՝ հենց Արցախում:

Արցախի հողին կառչածներից մեկը Շուշիի բնակիչ տիկին Նարինե Գրիգորյանն է: Շուշիում նրան գրեթե բոլորն են ճանաչում, հատկապես մանկապարտեզ կամ դպրոց այցելող փոքրիկների ծնողները: Նարինեն տիպիկ արցախցի մանկավարժ է՝ գրագետ, հայրենասեր ու խիզախ: Հենց այդպիսի ոգով էլ փոքրիկներին է մեծացնում: Այսօր էլ նա մայրական հոգատարությամբ է պարուրում Շուշիում մնացած փոքրիկներին: 

Այսպես հայրենասիրությամբ էլ նա մեծացրել է նաև իր որդիներին: Այսօր տիկին Նարինեի ընտանիքը դառնում է 23 տարեկան, բայց այս նշանակալի օրը նա միայնակ է տոնում. ամուսինն ու երկու որդիները պահպանում են հայրենի հողի սահմանները, իսկ 2 փոքրիկները ապաստանել են Հայաստանում: 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում տիկինն ասում է, որ հոկտեմբերն առհասարակ իր կյանքում ամենանշանակալի ամիսն է, այս ամսին նա ծնվել է, ամուսնացել ու առաջին անգամ մայրացել: 

«Հիմա՝ այսօր, այս ու գալիք բոլոր օրերին, ամիսներին, տարիներին ուզածս ու խնդրածս միայն մի բան է՝ խաղաղություն: Ուզում եմ, որ վայրկյան առաջ պատերազմը դադարի ու Արցախի երկինքը մշտապես խաղաղ լինի: Այստեղ պետք է մեր փոքրիկները սովորեն, արարեն, ստեղծեն: Մենք արարող ազգ ենք, հայը արարող է և այդպիսին է եղել միշտ, որքան էլ փորձեն մեզ թուլացնել, քանդել, միևնույնն է՝ մենք ոտքի ենք կանգնելու ու անպայման շենացնելու ենք մեր երկիրը, յուրաքանչյուրս մեր տեղում: Հիմա միայն մեկ բան եմ ուզում, որ մեր հայրերը, ամուսիններն ու որդիները ժամ առաջ ողջ ու առողջ տուն դառնան»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա պատմեց, որ ամեն Աստծո օր լինում է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, աղոթում հայրենիքի պաշտպանների համար: 

«Այսօր իմ բոլոր առիթների համար իբրև նվեր ինձ միայն մեկ բան է պետք՝ խաղաղությունն ու մեր տղաների հաղթական վերադարձը: Ես հավատում եմ մեր տղերքի բազկի ուժին ու վստահ եմ՝ հաղթելու ենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը: 

Հեղ.՝ Աստղիկ Հովհաննիսյան