Արցախցին կոչ է անում Ստեփանակերտի փակ խանութների տերերին` բացել խանութն ու ուղարկել մթերքն առաջնագիծ, քանի դեռ այն չի փչացել. VIDEO
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կան փակ մթերային խանութներ, որոնց ապրանքները կարելի է ուղարկել առաջնագծից։ Օգտատերերից մեկը` Հարություն Հակոբյանը, ֆիքսել է այդ խանութներից մի քանիսը, որոնք տևական ժամանակ է փակ են։ Նա նկատում է, որ դրանք գուցե դեռ երկար ժամանակ փակ մնան ու երբ բացվեն` ապրանքներն արդեն ուտելու համար պիտանի չի լինի և թափելու կլինեն։
Կոնֆետ կա, չիպս կա` դրանց մասին չի խոսքը, բայց երշիկ, նրբերշիկ ու շատ այլ տեսակի սնունդ կա, որոնք իրենց պիտանելիության ժամկետը կկորցնեն և կփչանան։ Ավելի լավ կլինի այս խանութների տերերը գան, բացեն խանութներն ու գոնե այդպիսի ապրանքներն ուղարկենք առաջնագիծ` քանի դեռ դրանք չեն փչացել:
«Դիմում եմ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների մթերային խանութների տերերին: Ինչու՞ են խանութներում գտնվող ապրանքները փչանում: Այս հարցը վաղուց պիտի բարձրաձայնվեր և լուծվեր: Կոչ եմ անում բացել խանութները, բաժանել ապրանքը տեղացիներին, իսկ մնացածը ուղարկել առաջնագիծ»,-ասում է օգտատերը։