Թուրքիայի քաղաքացիների համար ՌԴ վիզան կլինի 60 եվրոյից ոչ պակաս
Թուրքիայի քաղաքացիների համար Ռուսաստանի վիզան կարժենա առնվազն 60 եվրո, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների միության ղեկավար Դմիտրի Գորինան, մեջբերում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։
«Իմ կարծիքով այդ թիվը կլինի 60 եվրոյից ոչ պակաս»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ կոմերցիոն վիզային կենտրոններում վիզան կարժենա 30-35 եվրո եւ ավելի։
Գորինը հավելել է, որ ՌԴ քաղաքացիների համար Թուրքիայի կողմից վիզային առումով պատասխան քայլեր դեռ չեն կիրառվում։