Ռուսաստանի ռազմածովային ուժերին տեսել են` Սիրիա ուղևորվող իրանական նավթային տանկերն ուղեկցելիս
Անցյալ շաբաթ իրանական դրոշով նավթային «Սամահ» նավը Սուեզի ջրանցքով մտել է Միջերկրական ծով: Այս մասին գրում է news.usni.org-ը:
Մի քանի մղոն անցնելուց հետո, 900 ոտնաչափ երկարություն ունեցող նավը դադարել է զեկուցել իր դիրքի և նպատակակետի մասին: Փաստերը վկայում են, որ նավը ուղևորվել է Սիրիա, որին ուղեկցում էին Ռուսաստանի ռազմածովային ուժերի երկու նավեր, այդ թվում՝ կործանիչ:
Աղբյուրի վերլուծությամբ Ռուսաստանի դերը, բեռը պաշտպանելու գործոից, կարող է փոխել դինամիկան` Արևելյան Միջերկրական ծովում:
Նախկինում Սիրիա նավարկող իրանական տանկիստները գաղտնալսվել են Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի կողմից: Ռուսաստանի ռազմածովային ուժերի ուղեկցորդը կարող է դիտարկվել որպես նախազգուշական քայլ, որը բարձրացնում է բրիտանական կամ արևմտյան այլ նավատորմի միջամտության քաղաքական և ռազմական ռիսկերը: