Facebook-ի օգտատերերը կարող են ուղիղ հեռարձակվել
Facebook-ի ղեկավարները շարունակում է ավելացնել նոր ֆունկցիաներ և դրանով փորձել ավելի շատ օգտատերի պահել իրենց կայքում:Այս անգամ հերթը հասավ ուղիղ հեռարձակումներին:
Այսուհետ ցանկացած օգտատեր կարող է սեղմել համապատասխան կոճակը և այսպես ասած live stream անել: Բնականաբար ընկերներն ու մնացած օգտատերերը կարող են մեկնաբանել կամ հավանել այդ հեռարձակումը օնլայն ռեժիմում:
Այս ֆունկցիան առայժմ հասանելի կլինի միայն ԱՄՆ օգտատերերի համար և փորձարկումներից հետո հասանելի կլինի բոլորի համար:
Հիշեցնեմ, որ Twitter-ը նույնպես ունի նմանատիպ ծառայություն, որը կոչվում է Periscope: