Լուրջ մարդկանց կարծիքներն ուսումնասիրելու փոխարեն բոցվում ենք ու բոցվում. իսկ մեր կյանքում պատերազմ է, կինո չէ, շոու չէ
Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ բոլորով էյֆորիայի մեջ ընկած թեմա էիք գտել, ուրախանում ու բոցվում էիք...
Այսօր արդեն ոչ ոք դա չի հիշում ու չի հարցնում` մեր երեկվա բոցերի թեման ի՞նչ եղավ, քանի որ այսօր տվել են նոր թեմաներ։
Ու այսպես միայն երեկն ու այսօրը չեն, ամեն օր է այդպես, ամեն օր։ Արդյունքում իրական, կարևոր, օրախնդիր թեմաները լուսանցքում են, դրանց մասին մտորելու, լուծումներ փնտրելու, այդ թեմաների մասին լուրջ մարդկանց կարծիքներն ուսումնասիրելու փոխարեն բոցվում ենք ու բոցվում։
Իսկ մեր կյանքում պատերազմ է, պատերազմ, կինո չէ, շոու չէ, լայքերի ու դիզլայքերի կռիվ չէ... պատերազմ»։