Սահակաշվիլիին զրկել են վրացական քաղաքացիությունից. Նրա դեմ քրգործ է հարուցված
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետության նախկին առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիին զրկել է վրացական քաղաքացիությունից: Նա այժմ հանդիսանում է Ուկրաինայի քաղաքացի ` տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել էր, որ նախկին նախագահը կզրկվի քաղաքացիությունից, քանի որ այլ երկրի քաղաքացիություն է ստացել:
2015 թվականի մայիսից Սահակաշվիլին Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետն է և այդ երկիր օրենքի համաձայն` նրան անհարժեշտ էր Ուկրաինայի քաղաքացիություն։
Սահակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004-2007 և 2008-2013 թվականներին, ապա տեղափոխվել Նյու Յորք, այժմ բնակվում է Ուկրաինայում:
Վրաստանում Սահակաշվիլիի դեմ քրեական գործեր են հարուցված: