Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Քաղաքականություն

Բանտ նստեցնելով նախկին նախագահի կամ խմբակցության ղեկավարի. այդպե՞ս են պատերազմում. Զատուլինի հարցազրույցը. Hraparak.am

Hraparak.am-ի հարցազրույցը` ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ.

Ներկայացնում ենք ամբողջությամբ.

- Պարոն Զատուլին, երեկ պետք է կայանար Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը` հրադադարի հարցով, սակայն առ այս պահը (ժամը 17-ի դրությամբ) պաշտոնական որեւէ հաստատում չկա։ Տեղյա՞կ եք՝ ինչո՞ւ, Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է բանակցել։

- Ես չգիտեմ, երեւի թե ինձ կհավատաք, եթե ասեմ, որ ինձ հետ ո՛չ Ալիեւը, ո՛չ Փաշինյանն այս կապակցությամբ չեն խորհրդակցել։ Եվ ինձ համար բարդ է ասել, թե տվյալ պահին որն է խնդիրը։ Կարծում եմ՝ ընդհանուր խնդիրն այն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ զինադադարով, այլ՝ պատերազմը շարունակելով։ Իսկ եթե այդպես է, էլ ի՞նչ բանակցություններ, դա մոլորեցնելու համար է։

- Այսինքն՝ կարծում եք, որ հրադադարն ադրբեջանական կողմն է խախտում։ Եվ այդ դեպքում, եթե լինի նոր պայմանավորվածություն, ու Ադրբեջանը կրկին խախտի այն, ո՞րը կլինի ՌԴ-ի արձագանքը։

- Հրադադարի խախտումներն օգնում են ենթադրություններ անել, թե ում կողմից են՝ Ադրբեջանի։ Բայց սա հաստատելու համար պետք է փաստաթղթավորված լինի։ Կամ՝ ինչպես հիմա են ասում՝ այս տեղեկատվությունը պետք է վերիֆիկացված լինի։ Եվ սա էլ դիտորդների ու հակամարտության գոտում խաղաղապահների հեռանկարի մասին է։ Բայց, ինչպես գիտեք, հենց սկզբից Ադրբեջանը խուսափում էր դիտորդական առաքելությունից եւ խոչընդոտներ էր հարուցում Միջազգային կարմիր խաչի առաքելության համար։ Մասնավորապես, որպեսզի կատարվեին այդ հրադադարի պայմանները։ Ես կարծում եմ՝ Ռուսաստանը սրանից պետք է եզրահանգումներ անի, հուսով եմ՝ կանի։ Եվ, իմ կարծիքով, Հայաստանում եւս պետք է եզրահանգումներ անեն։ Արդեն վաղուց ժամանակն է այդ եզրահանգումներն անելու։

- Նկատի ունեք, որ Հայաստանը չի՞ դիմում ՀԱՊԿ-ին։

- Ես նկատի ունեմ ոչ թե դիմելը, այլ ձեր երկրի ներքին իրավիճակը։ Պարզապես Հայաստանում գործող իշխանությունը, 2 տարվա ընթացքում զբաղված լինելով իր հակառակորդների դեմ պայքարով եւ այստեղ հասնելով ինչ-ինչ «հաջողությունների», քաղում է այս ամենի պտուղները, այդ թվում՝ նաեւ Ղարաբաղում։ Ժամանակը չէ՞, որ Հայաստանում հանգեն ինչ-որ մի կառավարության անհրաժեշտության, որը կմիավորեր երկիրը, ոչ թե այն կբաժաներ։ Ես Ծառուկյանի մեծ երկրպագուն չեմ, բայց պատերազմից 2 օր առաջ կալանավորեց նրան ու շարունակում է նույն ոգով։

- Ասում եք՝ ՌԴ-ն էլ պետք է եզրահանգումներ անի, Հայաստանն էլ։ Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը դեմ է ռուս խաղաղապահների ներկայությանը։

- Ռուսական խաղաղապահներ, թե ոչ՝ բանը դրան նույնիսկ չի էլ հասել։ Սկզբում խոսքը միջազգային խաղաղապահների մասին չէր, այլ՝ դիտորդների, որոնք պետք է հետեւեին, որպեսզի կրակը մարեր։ Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է, իսկ այդ հարցում նրան պաշտպանում է Թուրքիան, որ սա բոլոր պարագաներում ժամանակավոր հրադադար է, որ իրենք պայքարելու են մինչեւ հաղթական ելք։ Սա է, որ պետք է գնահատվի բոլորի, ոչ միայն Ռուսաստանի կողմից։

- Իսրայելցի քաղաքագետ Կեդմինը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանը խոսում է, իսկ Էրդողանը՝ գործում։ Համամի՞տ եք այս գնահատականի հետ։

- Լսեք՝ քաղաքականության մեջ խոսելը եւ քայլեր անելը շատ հաճախ հավասարազոր են։ Եթե Ռուսաստանը չխոսեր, իրավիճակը շատ ավելի ծանր կլիներ Հայաստանի համար։ Եթե Ռուսաստանը նախագահ Պուտինի շուրթերով չնախազգուշացներ, որ Հայաստանի նկատմամբ ունենք պարտավորություններ, երեւի թե մինչեւ հիմա հայկական զորքը կգտնվեր Նախիջեւանի հետ սահմանի վրա։ Իսկ հիմա ունեք հնարավորություն՝ վերախմբավորում անելու վտանգավոր ուղղություններով։ Գիտեք իմ դիրքորոշումը, ինձ անվանում են հայամետ եւ այլն, բայց ես ուզում եմ Ձեզ բաց տեքստով ասել՝ մենք հոգնել ենք լսելուց, թե ինչ պետք է անի Ռուսաստանը։ Դուք ինքներդ ինչ-որ մի բան արեք։ Իսկ Հայաստանն ի՞նչ պետք է անի։

- Մենք ՀԱՊԿ անդամ ենք, այդ անվտանգային համակարգի մաս ենք, իսկ ռուսաստանցի քաղաքագետներն ասում են՝ մոռացեք ՀԱՊԿ-ի մասին։

- Լսեք, եթե Հայաստանը համարում է, որ իր՝ որպես ՀԱՊԿ անդամի շահերը ոտնահարված են, դիմեք ՀԱՊԿ-ին։ Իսկ Հայաստանն ի՞նչ պետք է անի, ինչո՞ւ չի դիմում ՀԱՊԿ-ին։

- Ունե՞ք այս հարցի պատասխանը, ես չունեմ։

- Ինչու․ որովհետեւ Հայաստանի կառավարությունը մտածում է, որ ՌԴ-ին օգնության հարցով դիմելով՝ սա անել այնպես, որ, Աստված մի արասցե, չնեղացնի Արեւմուտքի ընկերներին։ Դուք պետք է հասկանաք, թե ում վրա կարող եք հենվել։ Այս հարցով պետք է որոշում ընդունեք։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա մենք փորձում ենք գլուխ հանել այս իրավիճակից, որը նորմալ չէ։ Երկիրը քաղաքական իմաստով բաժան-բաժան է։ Իսկ վարչապետը ձեւացնում է, թե հետայսու էլ պատրաստվում է այսպես շարունակել երկրի կառավարումը՝ բանտ նստեցնելով նախկին նախագահի կամ խմբակցության ղեկավարի։ Այդպե՞ս են պատերազմում։

Հարցազրույցը վարել է Անուշ Դաշտենցը