Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Վազող տողեր

Հիմնական կռվախնձորը Ադրբեջանն է, այլ ոչ թե Արցախը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ, Արցախի համար պատերազմում են Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայքարում են Ադրբեջանի համար: 

«Հիմնական կռվախնձորը Ադրբեջանն է, այլ ոչ թե Արցախը: Սա շատ կարևոր է հասկանալ»,-նկատում է քաղաքագետը։

Նա նկատում է, որ Թուրքիան արդեն ուղղակիորեն է մասնակցում պատերազմին, իսկ Ռուսաստանի ու Իրանի մասնակցությունն պատերազմական գործողություններին արդեն իրատեսական են դառնում, նրանց խնդիրն արդեն լեգիտիմ առիթի փնտրտուքն է: Ըստ նրա, նման առիթ կարող է լինել Սիրիայից եկած տեռորիստների ներկայությունը։

«Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Ջեվանին հայտարարել է, որ «Ղարաբաղը շիիթների հողն է և Հայաստանը պետք է անհապաղ հեռանա ադրբեջանական օկուպացված տարածքներից»։ Կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում այս հայտարարությունը»,- գրում է Ստեփան Դանիելյանն ու նկատում, որ անհասկանալի է, թե այդ «օկուպացված» տարածքների տակ արդյոք Արցախն են հասկանում, թե մնացած տարածքները (հայտարարությունն երկիմաստ է), սակայն դա չէ ասվածի գլխավոր միտքը։ ։

«Գլխավոր միտքն այն է, որ «Ղարաբաղի» տակ իրականում պետք է հասկանալ Ադրբեջանն, այսինքն Ադրբեջանը շիիթների՝ Իրանի տարածքն է, այլ ոչ թե սունիների, այսինքն՝ Թուրքիայի ու դա հայտարարում է Պահապանների կորպուսի գեներալը։

Իրանից եկող հայտարարություններում շարունակաբար շեշտվում է «տեռորիստներ» դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր ըմբռնել։

Իրատեսական է դառնում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ռազմական ներգրավվածության խնդիրը ու նորից եմ կրկնում, բուն Արցախն իրենց քիչ է հետաքրքրում, սկսվել է պայքար Ադրբեջանի համար։

Սա մեզ համար հնարավորություն է բացում ճիշտ դիվանագիտական աշխատանք տանելու համար՝ ճիշտ բանակցողներով հանդերձ, որոնք լինեն ընդունելի ու վստահելի «պարտնյորների» համար։

Հ․Գ․ Նյարդերից թույլերին խնդրում եմ իմ գրածը չմեկնաբանել, հատկապես Հայաստանի հեղափոխության պահապաններին։ Կատարվում է այն, ինչն որ կանխատեսվում էր ու բազմիցս է ասվել։ Աշխարքաղաքական թնջուկն, որի կիզակետում ենք գտնվում, ոչ միայն վտանգներ է մեզ համար պարունակում, այլև՝ հնարավորություններ»,-գրում է քաղաքագետը։