Իշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Հասարակություն

Դուք գիտե՞ք՝ ով էր Ռուստամը. մի կոչումի, մի մեդալի արժանի՞ք էլ չուներ...

Դուք գիտե՞ք՝ ով էր Ռուստամը: Ռուստամն էն մարդն էր, ով չէր էլ թողնի էս ամենը գրվեր կամ կզանգեր, կասեր՝ Արիան, պետք չի, էս ի՞նչ ես գրել, ջնջիր էլի: 

Ռուստամը մեծատառով ընկեր էր, հենասյուն-հրամանատար ու ֆանտաստիկ մարդ: Ռուստամն էս հայրենիքի ինքնակամ գերին էր: Ողջ գիտակցական կյանքը նվիրել էր Հայաստանը, Արցախը՝ հայրենիքը պաշտպանելուն, պահպանելու, շենացնելու անշնորհակալ գործին:

Քանի՞սդ գիտեք, թե ինչպես, ինչ գնով է պաշտպանել էս հողը ու ոչ միայն էս կռվում: Այլ ամեն օր: Կցկտո՛ւր եք լսել: 

Քանի՞սդ գիտեք, թե ինչպես է հոր պես տիրություն արել սահմանին կանգնած զինվորին: Քանի անգամ է բոլորիդ աչքից հեռու օգնություններ տարել զինվորներին: Մեզ պես չէ՝ պատերազմից պատերազմ, այլ շատ ավելի հաճախ: Առիթ-անառիթ: Չե՛ք էլ լսել: 

Կամ, գիտեի՞ք, որ որդիներն էլ նրա պես են՝ առիթ-անառիթ զինվորի կողքին, պետք եղած դեպքում՝ առաջնագծում: Հազիվ թե:

Իսկ լսած կայի՞ք անձամբ Ռաֆոյի մասին: Վստահ եմ՝ էլի չէ:

Որովհետև հայրենիք սիրողներն ու պահողներն իրենց գործը լուռ են անում: Անաղմուկ: Առանց միկրոֆոնների ու տեսախցիկների:

Դուք Ռաֆոյին չեք ճանաչի: Դե... տղայական ռազբորկաներով հայտնի չի եղել, ռեստորաններում ծեծկռտուքներ չի սարքել: Դուք չե՛ք ճանաչի: Ռաֆոն Ռուստամի′ տղեն էր: 

Ռուստամն իմ ընկերն էր և շարունակելու է լինել: Ռաֆոն նույնպես: Նման էին իրար՝ համեստ, քչախոս ու «անուղղելի» հայրենասեր:

Ռուստամի աչքերում կորուստների ցավը անզեն աչքով էլ երևում էր: Մարտական ընկեր կորցրածների աչքերն ուրիշ դառնություն ունեն: Բայց մարտական ընկեր-որդու մահն ուրիշ բան է: Էդ էն ճամփաբաժանն է, որ կանգնում է կյանքի ու մահվան արանքում ու վայրկյանում կտրում կյանքի թելը: Ու Ռուստամի կյանքի թելի կծիկն էլ հենց էդտեղ վերջացավ...

Ու էսօր Ռուստամի ու իր որդու մարմինը հողին է հանձնվում: Ու ո՞վ է եկել հրաժեշտ տալու հերոսական կենսագրությամբ Գասպարյանին: Պատերազմում ընկած Ռուստամին: Բանակից, բարձրաստիճան պաշտոնյաներից... Ո՞վ կա: Ո՞վ է եկել հրաժեշտ տալու: 

Բոլորն ընդամենը ստատուս գրողներ են, Ֆեյսբուքում սգացողներ, Ֆեյսբուքում իրենց որդիներին սահման ճանապարհողներ, զոհվածների ընտանիքների կողքին լինելու մասին կոչեր անողներ: Հայրենասերներ ու հայրենասիրության դասեր տվողներն են բոլորը, առնվազն վերևներում: Ամեն ինչ են, միայն թե միայն օնլայնում: 

Իսկ իրականում իսկական ցավը միայն ընտանիքինն է, հարազատներինը, մարտական ընկերներինը, իսկ կոչումներն ու մեդալները թող իրենց պահեն: Ֆեյսբուքով պատերազմող պաշտոնյաներին:

Դուք գիտե՞ք՝ ով էր Ռուստամը: Լավ, մի կոչումի, մի մեդալի արժանի՞ք էլ չուներ:

Ռուստամը կյանքով մեկ հերոս էր: Ռաֆոն՝ նույնպես: Իմ հերոսն իրենք են ու, վստահաբար, շատերինը: Որքան էլ դուք՝ վերևներում, ձեր որդիների մասին լեգենդներ հյուսեք ու փախչողի ֆոնին հերոս վրձնեք...

Չի՛ ստացվելու:

Հերոսներ Ռուստամ և Ռաֆայել Գասպարյանների հիշատակին... 

Արիանա Հովսեփյան