Սանկտ Պետերբուրգում ոստիկանների են սպանել
Ntv.ru-ն տեղեկացնում է, որ Սանկտ Պետերբուրգում «Նովայա Օխտա» թաղամասում անհայտ անձինք ինքնաձիգերից կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի ուղղությամբ։
Միջադեպի արդյունքում 2 ոստիկան մահացել է, ևս մեկը ծանր վիճակում է։
Հաղորդվում է, որ հանցագործները դեպքի վայրից փախուստի են դիմել Hyundai Accent մակնիշի ավտոմեքենայով: Ըստ նախնական վարկածի նրանք 3-ն են։
Մեքենան պատկանում է տրանսպորտային ոստիկանության հատուկ ստորաբաժանմանը: