Մովսիսյանն ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է առաջիկա հանդիպմանը
Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի «Սպարտակ» – «Կռիլյա Սովետով» հանդիպումից առաջ sportbox.ru-ն առանձնացրել է մոսկովյան թիմի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Երեք հանդիպում անընդմեջ «Կռիլյա Սովետովը» ոչ մի միավոր չի կարողանում խլել «Սպարտակից»:
Այդ հանդիպումներում «Կռիլյա Սովետովի» գլխավոր մասնագետը «Սպարտակում» Մովսիսյանն էր: Անցած մրցաշրջանում նա երկու հանդիպումներում դարձավ գոլերի հեղինակ, հետո էլ աչքի ընկավ Կուինսի Պրոմեսին կատարած գոլային փոխանցումով: Մովսիսյանը ընդհանուր խումբ է վերադարձել հենց «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպումից առաջ»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանն ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Մոսկվայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: