Երբ բացում ես ծանրոցն ու գտնում քո ուզածը` դա մեծ բան ա. 7 տանկ խոցած վիրավոր զինվորը շտապում է մարտի դաշտ վերադառնալ VIDEO
Հակատանկիստ, ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանն է: Համացանցում հերոսի ժպիտն արդեն շատերին է հարազատ:
Հարությունը խոցել է թշնամու 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ: Ապաքինվելուց հետո պատրաստվում է միանալ ընկերներին:
Իր սխրանքների մասին քիչ է խոսում, սակայն խոստովանում է՝ թիկունքից ստացած օգնությունը սահմանին կռվող զինվորին ուժ է տալիս: