ԼՂ բնակչության 80 տոկոսը հայեր են. նրանք կանգնած են իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ. Փաշինյան ի հարցազրույցը RTS հեռուստաընկերությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շվեցարական RTS հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցն է տեղադրել, որում նշում է․
Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր եւ հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:
Իմ հարցազրույցը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը: