Իշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Հասարակություն

Հիմա սիրելու մի ձև կա` զինվորագրվելը. զինվորագրվեք ու եկեք մեր հետ էս «չեռնոբիլը» սիրելու. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«էս օրերին հաճախ եմ մտածում Շվեյցարիայի մասին: Մտածում եմ` ինչքան ավելի հեշտ կլիներ լինել հայրենասեր շվեյցարացի, ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Իմ առօրյա բնակավայր դարձած ու պոստապոկալիպտիկ մոլորակ հիշեցնող Աղդամի մատույցների փոխարեն ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել անսահման ալպիական մարգագետինները: Ողջ Շվեյցարիայում դժվար գտնվի գեթ մեկ քառակուսի կիլոմետր ամայի, չբեր, փոշիացած կավահող տարածք, որը հատվածներով պատված կլինի փշալարով, այլ հատվածներում ականապատ կլինի ու ամենուր ռմբակոծման կռատերներ կլինեն: Չկա Շվեյցարիայում մի հատված, որտեղից ամեն Աստծո օր ու գիշեր ինձ և իմ համար ամենաթանկ մարդկանց վրա կկրակեին բոլոր հնարավոր զինատեսակներից:

Շվեյցարիայում կողքիս կանգնած ջահելի վրա տանկից չէին կրակի: Շվեյցարիայում ես ստիպված չէի լինի, բեկորային վնասվածք ստացած եղբորս, ուսերիս վրա քարշ տալ դեպի` վերջապես վրա հասած ՈւԱԶ-իկը: Շվեյցարիայում ես ստիպված չէի լինի հոգեբանական և ֆիզիկական բռնության սպառնալիքի ներքո ստիպել, որ տղերքը բլինդաժից չհամարձակվեն անգամ հայացք նետել դեպի դուրս: Տո Շվեյցարիայում դժվար մի բլինդաժ ճարեի, ուր մնաց էդ 15 մետրանոց բլինդաժում 30 հոգով օր ու գիշեր հրետակոծություններից խուսափեի: Շվեյցարիայում ես զուտ ձայնով չէի կարողանա տարբերել իմ վրա արձակված 5,45-ը 7,62-ից, 60մմ-ը 120մմ-ից, տանկի արկը Գրադից, Դ44-ը Դ20-ից... ու այդպես ամեն օր, օր ու գիշեր, անդադար: Շվեյցարիայում դժվար գտնեի պպզովի զուգարան, գտնելուն պես էլ դժվար ականատեսը լինեի թշնամու ինքնաթիռի խոցմանը հենց իմ գլխավերևում: Վերջիվերջո Շվեյցարիայում կա հյութ, պատառաքաղ ու, ասենք, զուգարանի թուղթ:

Հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Թեպետ, չգիտեմ ինչու, թե´ շվեյցարացիները և, թե´ այլ «հեշտ սիրվող» երկրների քաղաքացիները աստիճանաբար դադարում են սիրել այդ հրաշք երկրները: Չգիտեմ ոնց ա ստացվում, որ ես էս անտերը սիրում եմ, իսկ իրենք իրենցը` ոչ: Ընդ որում, հենց դադարում են սիրել, սկսում են ազգովի վերանալ, կտրուկ անկում է ապրում ծնելիությունն ու ամբողջ մշակույթներ ոչնչանում են, երբ սիրելը հեշտ է:

Մեզ համար շատ ավելի դժվար է սերը տրվում ու մենք էլ ենք զոհվում, բայց մեր զոհերը նոր կյանքի խոստում են տալիս, իսկ իրենց «զոհերը» անվերադարձ են: Իրենք կդադարեն սիրել «Շվեյցարիան» ու կդադարեն ապրել, հետն էլ կդադարի գոյություն ունենալ իրենց երկիրը, իսկ իմ Աղդամը կմնա նույնիսկ ինձանից հետո... գուցե կմնա փլատակ, բայց կմնա, որտև սերը երևի այլ կերպ չի լինում, այն պիտի դժվար տրվի...

Հիմա սիրելու մի ձև կա` զինվորագրվելը: Լայքերն ու շեյրերը այլևս առ ոչինչ են, դրեք «+», զինվորագրվեք ու եկեք մեր հետ էս «չեռնոբիլը» սիրելու: 30 տարի առաջ մեզանից ընդամենը 0.3%-ը սիրեց Չերնոբիլ հիշեցնող այս հողը, եթե մեր մեջ բարոյազրկությունը գոնե մի քիչ նվազել է, այդ ցուցանիշը պիտի կտրուկ աճի ու, եթե աճի, եթե այս անգամ ազատամարտին մասնակցի գոնե 3%-ը, եթե զենք վերցնի գոնե մի 100-150 հազար մարդ, ապա Հայաստանը սիրելը մի փոքր էլ կհեշտանա, նույնիսկ էն Հայաստանը, որտեղ ինձ մեղադրում են Աղդամը օտարելու ցանկության մեջ...

Մենք պատերազմում ենք արդեն 20 օր, մնաց ևս մի քանի տարի... կամ տասնամյակ: Չգիտեմ, դա էական էլ չէ, էականը, մնայունը սերն է: Դե ձեզ տեսնեմ...

Հարգանքներով` Artur Danielyan»։