Մզկիթում աղոթելիս Էրդողանը կորցրել է գիտակցությունը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը առավոտյան աղոթքի ընթացքում առողջության վատթարացումը բացատրել է ճնշման բարձրացմամբ: Այս մասին կիրակի գրում է Hürriyet թերթը: «Ես արյան ճնշման տատանում ունեի շաքարային դիաբետի պատճառով», – հրատարակությունը մեջբերում է Թուրքիայի առաջնորդի խոսքերը,
– «Հիմա ամեն ինչ կարգին է»: Ավելի վաղ CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը կորցրել է գիտակցությունը կիրակի առավոտյան Ստամբուլի նահանգի Աթասեհիր քաղաքում գտնվող Միմար Սինան մզկիթում աղոթելիս:
Բժիշկները նրան տեղում շտապ բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչից հետո Էրդողանը ուշքի է եկել: