Պատկերասրահը՝ ներքնակների արտադրամաս. կամավորներն աշխատում են առաջնագծի համար
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում արդեն 13 օր է՝ եռում են կամավորական աշխատանքները։
Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին օրվանից Հակոբ Ճաղարյանի և իր կնոջ՝ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ կամավորներն այստեղ հավաքում են սննդամթերք, հագուստ, դեղորայք, կարում են անձրևանոցներ և ուղարկում առաջնագիծ։
Կամավոր Անի Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ այժմ էլ կարում են ներքնակներ զինվորական հոսպիտալների համար։
Մանրամասները՝ տեսանյութում.