Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետեւանքով Արցախում զոհերի թիվը հասել է 31-ի. ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետեւանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում առնվազն 31 մարդ է զոհվել: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Վերջին օրերի ընթացքում հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ,- գրել է Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանը նշեց, որ զոհերի անունները կհրապարակեն ավելի ուշ: