Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը խորամանկում է. նա ստանձնել է Իսրայելի օմբուդսմենի դերը. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Իսրայելացի մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը կստիպի իր կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից:

Քաղաքագետի դիտարկմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանն ստանձնել է Իսրայելի օմբուդսմենի դերը և խորամանկում է։

«Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ է հանդես եկել և իր գոհունակությունն է հայտնել իսրայելցի 15 մտավորականների հայտարարության վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ այդ հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից... Պարոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարության մեջ նաև նշում է. «Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը»...

Նախ սկսենք նրանից, որ պարոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտակցում է, որ Իսրայելը գործում է իր ազգային շահերից դուրս գալով և երբեք, մերկանտիլ շահերից դուրս գալով, որևէ երկրի զենք չի վաճառում... Իսրայելական շատ զարգացած և հզոր ռազմական արդյունաբերությունը հրեական պետության ԱԳՆ-ի կցորդներից է և ուղղակի զավեշտալի է, երբ ՀՀ առաջին նախագահը փորձում է Թել Ավիվի կողմից Բաքվին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը, որը շարունակվում է այս պահին ևս, ներկայացնել որպես զուտ մերկանտիլ գործարք՝ դրանով փորձելով մեղմացնել կամ հերքել այն փաստը, որ այժմ Արցախյան պատերազմի թատերաբեմում ակտիվորեն համագործակցում են թուրք-ադրբեջանական տանդեմը, բազմապիսի ահաբեկչական կազմակերպություններ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Իսրայելը...

Այո՛, ստացվում է, որ Իսրայելը, որը մշտապես ներկայացել է որպես ահաբեկչական կազմակերպությունների զոհ, հիմա մեծ հաճույքով համագործակցում է ահաբեկչական կազմակերպությունների հետ ընդդեմ հայերի...

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն հույսերին, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից, ապա ՀՀ առաջին նախագահն այստեղ ևս խորամանկում է՝ շատ լավ գիտենալով, որ երրորդ հանրապետության հռչակումից ի վեր, ի տարբերություն հայտնի հրեա մտավորականների մեծ մասի, որոնք մշտապես եղել են հայ ժողովրդի կողքին, հրեական պետությունը մշտապես դեմ է եղել ՀՀ-ին՝ համագործակցելով Ադրբեջանի հետ, որին այս վերջին տարիներին ոչ միայն միլիարդավոր դոլարների զենք է մատակարարել, այլև համապատասխան ռազմական մասնագետները նաև ներգրավված են եղել 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ընդդեմ Արցախի... Էլ չասեմ, թե ինչ ամոթալի և զզվելի է Թել Ավիվի դիրքորոշումը հայոց ցեղասպանության ճանաչման առումով, երբ վերջինս այդ փաստի մասին հիշում է, երբ բարդանում են իսրայելա-թուրքական հարաբերությունները և հրեական պետությունն այն օգտագործում է Անկարայի դեմ բացահայտ շանտաժի համար...

Հ.Գ. Ցեաղսպանություն վերապրած հրեա ժողովրդի հայրենի իշխանավորների համար աշխարհաքաղաքական շահերը վեր են ամեն ինչից... Թել Ավիվը նույնիսկ պատրաստ է համագործակցել ամեն տեսակ թափթփուկների հետ...»,- գրել է Գագիկ Համբարյանը` ֆեյսբուքյան իր էջում։