Քիչ առաջ վերադարձա Հադրութից. Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ»։
Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ նախագահն ասել է, որ կխոսի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։