Թուրքիան ու ԻՊ-ը համագործակցում են
РИА Новости-ն ներկայացարել է ավստրիական Die Presse թերթի լրագրողի հոդվածը, որը պատմում է այն մասին, թե Թուրքիայի և «Իսլամական պետություն» խմբավորման համագործակցությունն ավելի բազմակողմանի է, քան հայտնի է միջազգային հանրությանը:
Լրագրողը, խոսելով գրոհայինների մասին, մատնանշում է մի իրողություն, համաձայն որի, նրանց հսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական սահմանի գրեթե 100 կմ-ոց հատվածը:
«Այդ տարածքով է իրականացվում մաքսանենգություն, զենքի, գումարի փոխանցում նավթի վաճառք, հնագույն իրերի և սննդամթերքների տեղափոխում: ԻՊ-ին ենթակա տարածքներով անարգելք անցնում են ջիհադի կողմնակիցնեը»,- նշվում է հոդվածում:
Մեկ այլ ենթակետով էլ հայտնի է դառնում, որ սահմանից նավթը տեղափոխվում է Իրաքում գտնվող Զախու քաղաք, ապա աճուրդի հանվում, որտեղից էլ թուրքական ընկերությունները վերցնում են այն և տանում իրենց նավահանգիստ։
Լրագրողը նաև հայտնում է, որ թեև Թուրքիան միացել է ԻՊ-ի դեմ արևմտյան դաշինքին, թուրքական ինքնաթիռներն իրականում ռմբակոծում են Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերին:
«Այդ քայլով Թուրքիան թուլացնում է միակ ուժին, որը կարող է ցամաքում պայքարել ԻՊ-ի դեմ»,- ասված է հոդվածում: