Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Վազող տողեր

Դժվար էր պատկերացնել, որ պատերազմի պայմաններում, կարող է այդպիսի ստահակ գտնվել․ Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am կայքի դեմ հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազություն և դարձյալ՝ զրպարտության համար։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը:

ԱԺ պատգամավորին պատկանող կայքը փորձել է արատավորել երկրորդ նախագահին՝ հրապարակելով սուտ տեղեկություն և փորձելով մեծ հնչեղություն տալ, այն էլ՝ ռազմական դրության ժամանակ։

Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը news.am-ին ասել էր․

«Այդ սուտ տեղեկությունն ուղղված էր հենց Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին և նման պայմաններում հնարավոր բացասական, հուսահատության, հասարակության պառակտման ռիսկերը շատ ավելի մեծ են և վտանգավոր։ Այդ իսկ պատճառով նախագահ Քոչարյանի գրասենյակի համակարգողի և իմ անունից ներկայացվելու է հաղորդում հանցագործության մասին ՀՀ Գլխավոր դատախազին։ Հաղորդման մեջ շատ հստակ վերլուծվում է այն, որ ԶԼՄ-ի կողմից նման բնույթի և բովանդակության հրապարակումը չի կարող մնալ անհետևանք և հենց նման դեպքերում պետք է վրա հասնի ոչ թե քաղաքացիաիրավական, այլ հենց քրեաիրավական հետևանքներ, այդ թվում՝ հաշվի առնելով, որ նման ապատեղեկատվությունը, սադրանքը, նման սուտ տեղեկությունները տարածվում են մեր հանրության մեջ՝ ռազմական դրության պայմաններում։ Նման արարքները պետք է կանխարգելվեն, այդպիսին է նաև միջազգային փորձը, Եվրոպական դատարանի նախադեպերն առ այն, որ խոսքի ազատությունը ևս ունի սահմաններ որոնք չպետք է խախտվեն, և հենց նաև այդ՝ նման դեպքերը կանխարգելելու նպատակով է հաղորդում ներկայացվելու»։

Արամ Վարդևանյանը շեշտում է, որ Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի կողմից նման հերյուրանք պարունակող հրապարակումը կատարվել է ռազմական դրության պայմաններում, պատերազմական վիճակում և դասական իմաստով խայտառակ, անընդունելի սադրանքի և հանրության մեջ հստակ խուճապ առաջացնելու դրսևորում է․ «Հրապարակված նյութը ոչ միայն առնչություն չունի խոսքի ազատության հետ, այլ հանդիսանում է քրեորեն հետապնդելի արարք, այն է՝ առնվազն Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի՝ սուտ մատնության հատկանիշներով։ Ի դեպ, պատահական չէ, որ այդ հոդվածը որպես ծանրացնող հանգամանք դիտարկում է այն դեպքերը, երբ անձին սուտ մատնությամբ մեղադրում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ։

Մեկնաբանություն ստանալու համար Yerevan.Today-ը դիմեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։ «Ինչպես գիտեք, այդ հրապարակման վերաբերյալ մենք հանցագործության մասին հաղորդում ենք ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին։ Հուսով եմ, որ այն համապատասխան իրավական գնահատականի կարժանանա և համապատասխան էլ հետևանքներ կունենա այդ կեղծիքի հեղինակների համար։ Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ միայն հիասթափություն ու ափսոսանք հայտնել նման հոդվածի ի հայտ գալու կապակցությամբ։ Դժվար էր պատկերացնել, որ այսօր՝ Արցախում ընթացող հայրենական պատերազմի պայմաններում, կարող է այնպիսի ստահակ գտնվել, ում մտքով կանցնի ինչ-որ դավադրության կամ դավաճանության հետ առնչության մեջ մեղադրել ԼՂՀ և ՀՀ նախկին Նախագահին։ Մարդու, ով գլխավորել է Արցախի Պետական պաշտպանության կոմիտեն»։

Հիշեցնենք, որ զրպարտչական ու արատավորող բնույթի տեղեկություններ հրապարակած կայքը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, ով հանդես է գալիս Ադրբեջանի ռազմավարական օբյեկտները ՀՀ պաշտպանության տակ առնելու կոչերով, ով խուսափել է բանակում ծառայությունից և դրա համար կրել պատիժ։ Նշենք, որ Արման Բաբաջանյանի կայքի դեմ մեկ անգամ չէ, որ դատական հայցեր են ներկայացվել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև տարբեր գործիչների կողմից, քանի որ պատգամավորի լրատվամիջոցը վարկաբեկում ու զրպարտում է շատերին։ Այս կայքի դեմ դատերը սովորաբար հօգուտ հայցվորի են վճռվել։

Նյութն աամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: