Արթուր ջան, զինակիցներդ են պատմում գործածդ լեգենդների մասին... Աստված քո և եղբորդ հոգին լուսավորի. Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արթուր ջան, խոսքեր չունեմ ուղղակի ասելու։
Ինչերի մեջով անցար։ 2014-2016 դիվերսիոն պատերազմ։ Քանի անգամ ընկերներիդ հետ թշնամուն ջարդեցիր՝ կանխեցիր դրանց մուտքը պոստիդ տարածք։
Ապրիլյան պատերազմի սխրանքներիդ մասին չեմ խոսում՝ սպայական կոչում, Մարտական խաչ 2-րդ աստիճան։ Պատերազմից հետո որպես սպա մնացիր զինված ուժերում։
Թե ինչ բոյեր ես տվել այս օրերին Աստված գիտի, զինակիցներդ են պատմում գործածդ լեգենդների մասին։
Աստված քո և եղբորդ հոգին լուսավորի»: