Սրանք ապացույցներ են` հենց ահաբեկչական կազմակերպությունների ներսից. Աբրահամ Գասպարյանի մոտ հայտնվել են տեսագրություններ. VIDEO
«Արմնյուզ» ՀԸ լրատվական դեպարտամենտի ղեկավար Աբրահամ Գասպարյանին ին հաջողվել է կապ հաստատել աղբյուրի հետ, ով նրան է փոխանցել տեղեկատվություն և տեսանյութեր այն մասին, որ թշնամին պատերազմում ներգրավում է ահաբեկիչների: Տեսագրության մեջ սիրիացի վարձկանների խոսակցություններ են:
«Սրանք ապացույցներ են` հենց ահաբեկչական կազմակերպությունների ներսից»,-իր stend up-ի մեջ ասում է Գասպարյանն ու թարգմանում խոսակցությունը. «վարձկանները զենք-զինամթերք գտնելով ասում են՝ «Սրանց ձեռք չտաք: Այս զենքերը մեզ Սիրիայում են պետք գալու: Ոչ ոք ոչ մի բան չվերցնի: Կվաճառենք այնտեղ...»