Կոչ ենք անում դադարեցնել կրակը, որքան հնարավոր է` արագ. Մոսկվան հույս ունի, որ կրակը կդադարեցվի ամենամոտ ժամանակում VIDEO
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է հայ֊ադրբեջանական շփման գոտում ընթացող մարտական գործողություններին։ Նա Россия 24 ֊ի հետ զրույցում ասել է, որ խիստ մտահոգված են իրադարձության առնչությամբ:
«Մարդիկ են մահանում: Մենք հույս ունենք, որ հակամարտությունը շուտով կդադարեցվի։ Դատելով իրավիճակից, հազիվ թե կոնֆլիկտը վերջնական լուծում ստանա, այն դրանից հեռու է, բայց ամեն դեպքում մենք կոչ ենք անում դադարեցնել կրակը և որքան հնարավոր է` արագ»: