Հերոսաբար ընկավ Մինասը` մինչև վերջ կանգնելով թշնամու առաջ. մահապարտի գրառումը
Մինաս Հովհաննիսյանը հերոսաբար ընկել է մարտում։ Այդ մասին տեղեկացնում է մահապարտ Երեմ Մարգարյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել.
«Այսօր հերոսաբար ընկավ Մինասը միջև վերջ կանգնելով թշնամու առաջ, երազեցին թուրքերը տեսնել իսկական մահապարտի թիկունքը, բայց տենց էլ չիրականացավ նրանց երազը այլ դարձավ մղձավանջ:
Փառք քեզ եղբայր որ ընտրեցիր հավերժության ճամփան և կճախրես երկնքում որպես իսկական ու արժանի ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏ»: