Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Քաղաքականություն

Հայաստանը պարտավոր է առաջինը ճանաչել Արցախի անկախությունը. հայտարարություն

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն նամակով դիմել է ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Արցախյան գոյամարտում հորդորների, կոչերի ժամանակն անցել է :

Թշնամին ՝ Թուրքիան, ադրբեջանցի խամաճիկներին կռվի մղելով, ձգտում է թուրքալեզու տարրին միավորել՝ մեկ ազգ- մեկ պետություն գաղափարի շուրջ:

Մենք, հայերս, քաջ գիտակցում ենք, որ նպատակին հասնելու համար, թուրք ոսոխը փորձելու է շարունակել ցեղասպան գործողություններով ոչնչացնել հայ բնակչությունը:Ստեփանակերտի և մյուս քաղաքների արգելված զինատեսակներով ռմբահարությունը դրա վառ ապացույցներից է:

Ստեղծված իրավիճակում, թիկունք կանգնելով մեր փառապանձ բանակի հերոսական պայքարին, ազգային միասնություն ու համերաշխություն դրսևորելով, անհրաժեշտ ենք համարում իրականացնել .

ՀՀ Ազգային Ժողովում անհապաղ հանրային քննարկում կազմակերպել Արցախի Հանրապետության հետ համաձայնեցված նրա ընդունելի կարգավիճակը ճանաչելու համար:

ՀՀ Ազգային Ժողովը ընդունելով Արցախի Հանրապետության ձևավորման օրինականության փաստը, նրա անկախությունը հիմնավորելով իրավական փաստարկներով, դիմում է ՄԱԿ, ճանաչելու Արցախի Հանրապետության միջանկյալ կարգավիճակը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաշվի առնելով, որ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և արդեն, մասնակցությամբ, ռմբակոծում է խաղաղ բնակչությունը դիմում է Մինսկի Խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, գործնական քայլերի դիմել, խիստ պատժամիջոցներ կիրառել Թուքիայի և Ադրբեջանի նկատմամբ, պարտադրելով վերադառնալ հրադադարի ռեժիմին:

Փաստագրական նյութեր, վկայություններ, իրավական ակտեր հավաքագրել, որոնցով հաստատվում է թուրք էթնոսի կողմից XX- րդ դարում և այս օրերին շարունակվող հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը, և պատրաստվել դիմելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքի Միջազգային դատարան, «հայկական Նյուրնբերգը» կայացնելու նպատակով:

Միաժամանակ, գտնում ենք, որ դաշնակցային շահերից ելնելով՝ Ռուսաստանը կարող է նախաձեռնել մի շարք շահագրգիռ երկրների, առաջին հերթին Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ կոալիցիայի ձևավորումը՝ կանխելու Թուրքիայի դարավոր երազանքի իրականացումը: Այն է՝ թուրքալեզու պետությունների միավորումը, Մեծ Թուրանի ստեղծումը և դրանով իսկ նորաձևելով աշխարհաքաղաքական քարտեզը:

Մենք համոզված ենք , որ մենք ազգովի ամբողջական ուժով պարտադրելու ենք թշնամուն խաղաղութուն ողորմել, որպեսզի տարածաշրջանում չբռնկվի այնպիսի հրդեհ, որը անհնար կլինի մարել:

Դիմելով միջազգային կառույցներին, պետություններին կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է առաջինը անել այդ քայլը, որպեսզի իրավական հիմք տրամադրի իր գործընկեր երկրներին:

Եվ այսպես ՝ հանուն Արցախի Հանրապետության անկախության, հանուն մեր ազգի հարատևման: Նահանջի տեղ չունենք:

Մենք հաղթելու ենք: