Երևանը Ստեփանակերտին 100 մլն դրամ օգնություն կհատկացնի. ավագանին միաձայն ընդունեց որոշումը (տեսանյութ)
Երևանի ավագանին արտահերթ նիտում միաձայն հաստատեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին օգնություն տրամադրելու որոշումը:
Որոշման համաձայն՝ ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասին կհատկացվի 100 միլիոն դրամ: