Գյումրիի տնակային ավանների բնակիչներն ահազանգում են (տեսանյութ)
1988-ի երկրաշարժից հետո մինչ օրս Գյումրիում կա 96 տնակային ավան, որտեղ շարունակում են ապրել հազարավոր ընտանիքներ:
Տնակների մոտավոր թիվը հասնում է 4000-ի։ Բնակիչներն իրենց ժամկետանց տնակներում ոչ թե ապրում, այլ իրենց գոյությունը մի կերպ պահպանում են: Հատկապես ձմռան ամիսներին ցուրտն ու խոնավությունն իրենց զգացնել են տալիս:
Newspress.am-ի հետ զրույցում վերջիններս նկատեցին, որ սոցիալական ծանր վիճակի պատճառով չեն կարողանում լիարժեք ջեռուցել տունը, ինչի հետևանքով վտանգում են առողջությունը: Շատերը ջեռուցման նպատակով քաղաքային աղբանոցից հավաքում են պլաստմասե տարաներ և այն, ինչը կտեղավորվի վառարանի մեջ:
Մանրամասները` տեսանյութում