Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Քաղաքականություն

Կարծում եմ, Լավրովն ու Չավուշօղլուն կրակի դադարեցման ինչ-որ ժամկետի մասին են պայմանավորվել ու դրանով է պայմանավորված Ադրբեջանի վերջին ճիգերը. քաղաքագետ

Ես այդքան էլ հուսադրող չէի համարի Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը, շատ լավ հասկանալով, թե Թուրքիան ինչերի է ընդունակ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցին, որից հետո հայկական լրատվամիջոցներում վերնագրեր հայտնվեցին, թե Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին։


«Թուրքիան կարող է այս րոպեին ասել, որ ինքը խաղաղության հետ համաձայն է, բայց թուրքական դիվանագիտության մեջ շատ ընդունված բան է, երբ իրենք բանակցություններ վարելով՝ մեջքի հետևում պահում են նաև իրենց յաթաղանը ու, երբ դիմացինը ավելի շատ հուսադրված է լինում՝ թուրքերն իրենց յաթաղանը հանում են։ Գրեթե նույնն էլ տեղի ունեցավ այսօր։

Երեկ շատերս մեծ հույսեր կապեցինք այդ հայտարարության հետ, սակայն ես այն կարծիքի եմ, որ նույն Լավրովն ու Չավուշօղլուն ինչ-որ ժամկետների պահով են պայմանավորվել, ու հենց դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմը վերջին ճիգերն է գործադրում ինչ-որ բաների հասնելու։ Կարծում եմ, որ սրանով է պայմանավորված, որ այսօր պաշտոնական Բաքուն աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում, ընդհուպ՝ մինչև Ստեփանակերտի, Հադրութի ու Մարտունու ռմբակոծությունը, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհներից մեկին հարվածելը»։

Քաղաքագետն ընդգծեց, որ պետք չէ շատ հույսեր կապել այս հեռախոսազրույցի հետ։

«Ամեն դեպքում՝ կրկնեմ, իմ մոտ տպավորություն է, որ այս զանգի ժամանակ ժամկետների պահով են պայմանավորվել ու այդ ժամկետում ենթադրաբար գործողությունները պետք է ավարտվեն, դրա համար էլ Բաքուն հիմա շտապում է»։
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկած վարձկանների մասին հաղորդմանը՝ Համբարյանն ասաց, որ երկաթը տաք-տաք են ծեծում, հետևաբար լավ կլինի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկի ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ծառայություններից օգտվելու փաստը։

«Հօգուտ մեզ են խոսում նաև այն հայտարարութունները, որոնք արվել են պաշտոնական Մոսկվայից, Փարիզից և Վաշինգտոնից։ Այստեղ խնդիրը նրանում է, որ շատ լավ ժամանակն է, որ Հայաստանը կարողանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով բանաձև ընդունել և դատապարտել Ադրբեջանին՝ որպես ահաբեկչական պետություն, որովհետև չի կարող նորմալ երկիրը օգտվել ահաբեկչական կազմակերպության ծառայություններից։

Դա փաստում են ոչ միայն ՀՀ-ն, որը համապատասխան փաստերն ունի, որոնք ուղարկվել են ՄԱԿ, այլև եթե հայկական դիվանագիտությանը հաջողվի Անվտանգության խորհրդում դա քննարկել և բանաձև ունենալ, ապա շատ լավ կլինի, որ այդ բանաձևի ընդունման ժամանակ մեջբերվեն նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի տարբեր մակարդակներով պաշտոնյաների կողմից հնչած մեղադրանքները պաշտոնական Բաքվի հասցեին»։

Նյութն աամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։