Ստեփանակերտին խփեցին. կան վիրավորներ. Արծրուն Հովհաննիսյան
Վաղ առավոտից հակառակորդն անկանոն հրետակոծում է բնակելի վայրերը։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Հադրութին խփեցին։ Այնուհետև հակառակորդը արժեր է գցել Հայաստանն Արցախին կապող կամրջի ուղղությամբ։
Այժմ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Ստեփանակերտը ևս հրետակոծվել է.
«Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը։
Ստեփանակերտին խփեցին»։