Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք. Շուշան Ստեփանյան
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Հայաստանի տարբեր քաղաքների` մասնավորապես Գեղարքոինիքի և Կոտայքի մարզերի քաղաքների, ինչպես նաև Երևանի Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանի օդային տարածքում լսվել են ինքնաթիռի ձայներ և պայթուններ։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է.
«ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք։ Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք։
Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում»։