Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Քաղաքականություն

Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին

«Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի»,-իտալական հեղինակավոր Secolo d’Italia-ի պարբերականին տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Պարոն դեսպան, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երկու օր է՝ թեժ մարտեր են, ի՞նչ է այնտեղ կատարվում, ո՞վ է տվել կրակի հրամանը։

Երեք օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Կրակի հրաման տվողը միանշանակ Ադրբեջանն է։ Ո’չ Հայաստանը, ո’չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավիճակի էսկալացիայից ոչինչ չէին շահում։ Չկա որևէ տեսական կամ գործնական ձեռքբերում, որ հայկական կողմը կարող էր ստանալ իրավիճակը սրելու արդյունքում։ Հայկական կողմը մշտապես հայտարարել է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության լուծման իր պատաստակամության մասին, ինչն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն երկու տասնամյակից ավելի ընթանում է։

Մինչդեռ Ադրբեջանն իր մաքսիմալիստական դիրքորոշումից ոչ մի կերպ չի հրաժարվել, շարունակում է մերժել փոխզիջումների հնարավորությունը, մշտապես հանդես է գալիս ուժի կիրառման դիրքերից և բազմիցս հայտարարել է, որ զենքի ուժով փոխելու է ստատուս-քվոն։

Եվ չնայած հանգամանքին, որ բազմիցս հնչեցրել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և գրեթե ողջ միջազգային հանրությունը, այն է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում, Ադրբեջանն, օգտվելով տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակից, անցել է իր բազմամյա սպառնալիքների իրականացմանը՝ իր մաքսիմալիստական ծրագրերը զենքի ուժով իրագործելու նպատակով։

Դուք նշում եք, որ Ադրբեջանը դժգոհ էր բանակցություններից, բայց, ըստ էության, երկու տարի է՝ բանակցություններ չեն ընթանում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել այդ մասին՝ միաժամանակ հակասական հայտարարություններ անելով մեկ այն մասին, որ «Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան», մեկ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ըստ էության, Հայաստանն է եղել բանակցությունները փակուղի մտցնողը։

Կարծում եմ՝ հիմա պատեհ պահը չէ փնտրելու բանակցային գործընթացի ձախողման մեղավորներին։ Հայաստանն այսօր ևս շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը։ Կրկնում եմ՝ բանակցությունների տապալումը ոչ մի կերպ չէր բխում հայկական երկու պետությունների շահերից։ Այս պահին բոլորիս պարտքն է անել հնարավոր առավելագույնը էսկալացիան րոպե առաջ դադարեցնելու համար։ Երբ անցում է կատարվում զենքին, բանակցություններին տեղ չի մնում այլևս և ճանապարհ է բացվում դեպի մարդկային անմեղ կյանքերի կորուստ։ Պետք է կանգնեցնել արյունահեղությունը։

Ինչի՞ է ձգտում Ադրբեջանը և ի՞նչ պետք է անել արյունահեղությունը դադարեցնելու համար։

Ադրբեջանի ծրագրերում որևէ նորություն չկա։ Իլհամ Ալիևը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր չի թաքցնում, որ մտադիր է հայաթափել Լեռնային Ղարաբաղն ու ամբողջությամբ բռնակցել Ադրբեջանին։ Այս պատերազմի իրական նորությունը Թուրքիայի անմիջական աջակցությունն է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիայի ցեղասպան ծրագրին։ Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի։ Նման պայմաններում, միակ բանը, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող են անել, դա սեփական բնակչության ապրելու իրավունքը և ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար պայքարելն է։

Եվ չնայած ռազմա-տեխնիկական գերազանցությանը, չնայած Թուրքիայի աննախադեպ քաղաքական, նյութական ու տեխնիկական աջակցությանը, հայկական կողմն առայժմ ի վիճակի է կանխել ագրեսորներին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը և հայկական բանակը միասին հիանալի տիրապետում են մարտավարությանը հակամարտության ընթացքում:

Հուսով եմ, որ, վաղ թե ուշ, այս իրավիճակը կստիպի Բաքվին մեկ քայլ ետ կատարել և հասկանալ, որ խնդիրը չի կարող լուծվել զենքի ուժով։ Բայց եթե ցանկանում ենք օր առաջ կանխել արյունահեղությունը ու նվազեցնել կորուստները, մարդկային ողբերգությունը, գործին պետք է առավել վստահ միջամտություն ցուցաբերի միջազգային հանրությունը։ Միջազգային հանրությունը չպետք է կասկածի հստակորեն մատնանշելու պատասխանատուներին, պետք է խուսափի հերթապահ հայտարարություններից և արդյունավետ միջոցներ ձեռնարկի, որպեսզի Թուրքիան ձեռնպահ մնա միջամտություններից, իսկ Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան և նստի բանակցությունների սեղանի շուրջ։