Մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել տեղի դատախազը
Երեկ երկոյան, ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Պռոշյան գյուղի վարչական տարածքում, Երևանի Ազատության պողոտայի բնակիչ, 26-ամյա Մարտին Արզումանյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 FT 434 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Volkswagen-ի վարորդ Մ. Արզումանյանը աշխատում է Արագածոտնի մարզի դատախազությունում` որպես դատախազ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինականները ժամանակին չեն կատարել ճանապարհի աղի մշակման աշխատանքները: Վթարի վայրում փորձագետներն ասում էին, որ եթե վարորդը գերազանցեր սահմանված արագությունը, ապա չէր բացառվում, որ վթարը ողբերգական ավարտ ունենար:
Մանրամասները` սկզբաղբյուր կայքում