Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Հասարակություն

Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը (լուսանկարներ)

Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը, այլ արդեն դիմածնոտային վիրաբույժը։

Ինչո՞վ է վտանգավոր ստոմատոլոգին այցը ուշացնելը՝ կպատմի հենց «Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային ծառայության վիրաբույժ Գրիգոր Գրիգորյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:

Հավանաբար շատերը չգիտեն կամ չեն պատկերացնում, որ ընդամենը մեկ չբուժած ատամը, կարող է դառնալ առողջության, անգամ կյանքի սպառնալիք։

Կարիեսը և պուլպիտը նախ առաջացնում են պերիօդոնտիտ՝հարարմատային հյուսվածքների բորբոքում, հետո բորբոքային պրոցեսը տարածվում է ծնոտով մեկ՝առաջացնելով պերիօստիտ կամ ենթավերնոսկրային թարախակույտ,ինչպես նաև կարող է տարածվել դեպի դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքներ՝առաջացնելով աբսցես կամ ֆլեգմոնա։


Հիվանդի ինքազգացողությունը վատանում է, ի հայտ են գալիս ինտոքսիկացիայի երևութներ, մինչև 40 ջերմության բարձրացում, ցավ, բերանի բացման սահմանափակում, մաշկի այտուց և հիպերեմիա։


Ինչպեսպատմում է դիմածնոտային վիրաբույժ Գրիգոր Գրիգորյանը, աբսցեսների ու ֆլեգմոնաների բուժումն արդեն պահանջում է վիրահատական միջամտություն և երբեմն ստացիոնար երկարատև բուժում. «Աբսցեսը պատիճավորված թարախային էքսուդատն է, իսկ ֆլեգմոնան բջջանքի տարածուն թարախային բորբոքումը: Կատարում ենք աբսցեսի կամ ֆլեգմոնայի բացահատում ու դրենավորում, ապահովում թարախի էվակուացիան, հետո նշանակում ենք դեղորայքային բուժում, անտիբիոտիկային թերապիա, հակահիստամինային, դեզինտոքսիկացիոն,ցավազրկող թերապիա: Հետվիրահատական շրջանը ստացիոնարում կախված է հիվանդի ընդհանուր վիճակից,հիվանդության բարձիթողիության աստիճանից»:


Ավելին, ո՛չ միայն չբուժած, այլև սխալ բուժված ատամը կարող է դառնալ դիմածնոտային լուրջ խնդիր։ Մասնավորապես, պատահում է, որ ոչ հմուտ ստոմատոլոգիական միջամտության արդյունքում հարքթային հայմորյան խոռոչներից մեկում պլոմբանյութ է հայտնվում։

Բժիշկ Գրիգորյանը ներկայացնում է դրա հավանական բարդությունները.«Կարող է զարգանալ սուր օդոնտոգեն (ատամնածին) հայմորիտ։ Խնդիրը ժամանակին չկանխելու դեպքում, կարող էառաջացնել մի շարք բարդություններ՝թարախաբորբոքային պրոցեսի տարածում դեպի դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքներ, հարքթային այլ խոռոչներ,դեպի ակնակապիճ,գլխուղեղ՝առաջացնելով այնպիսի ծանր բարդություններ ինչպիսիք են՝ դիմային երակի թրոմբոֆլեբիտ,մենինգիտ,մենինգոէնցեֆալիտ,ուղեղի աբսցես և այլն»:

Օդոնտոգեն հայմորիտի ժամանակ լինում է դեմքի շրջանում ծանրության զգացում,ճառագայթող ցավ դեպի աչք, քունք, ականջ, քթից արտադրություն՝ շճային կամ թարախային բնույթի,հնարավոր է սուբֆեբրիլ ջերմություն:Եթե սուր շճային կամ սուր թարախային հայմորիտ է, բուժումը կատարվում է կոնսերվատիվ դեղորայքային մեթոդներվ։

Հեռացվում է ինֆեկցիայի աղբյուր հանդիսացող ատամը,նշանակվումեն քթի կաթիլներ կամ փչոցներ,հակաբիոտիկային թերապիա, հայմորյան խոռոչի պունկցիա և լվացումներ։ Քրոնիկ օդոնտոգեն հայմորիտի ժամանակ կատարվում է վիրահատություն, հեռացվում են օտար մարմինը և պաթոլոգիական հյուսվածքները։

Պարտադիր հեռացվում է պատճառային ատամը՝ հայմորիտի կրկնությունը բացառելու համար։


Դիմածնոտային բժիշկը հիվանդ ատամից առաջացող մեկ այլ լուրջ խնդիր էլ է նշում։ Հաճախ այդ նույն չհեռացված ատամից կարող է առաջանալ կիստա: Կիստան հեղուկով լի բարորակ գոյացություն է, որը կարող է առաջանալ վերին ու ստորին ծնոտներում, ժամանակի ընթացքում մեծանում է, սկսում քայքայել ոսկրային հյուսվածքը:

Երբեմն ոսկորն այնքան է բարակում, որ առաջանում է ծնոտի ախտաբանական կոտրվածք:


«Կիստայի առանձնահատկությունն այն է, որ զարգանում է առանց ախտանշանների, այնքան ժամանակ մինչև մարդը դեմքին չի նկատում անհամաչափություն և ուռածություն: Երբեմն կիստաները պատահաբար են հայտնաբերվում ԼՕՌ բժշկի կամ ստոմատոլոգի ցուցումով կատարված ռենտգենաբանական հետազոտության արդյունքում: Երբեմն կիստան կարող է ավելի վաղ հայտնաբերվել, եթե առաջանա կիստայի թարախակալում, ու հիվանդը ցավեր ունենա»,- ասում է բժիշկ Գրիգորյանը:

Սրանք դիմածնոտային այն խնդիրներն են, որոնք առաջանում են ատամներից, և դրանց լիարժեք բուժմամբ կարող է զբաղվել միայն դիմածնոտային վիրաբույժը։Դիմածնոտային բժիշկները հաճախ են կատարում հեռացումներ ոչ միայն բորբոքման պատճառ դարձած, այլև ռետենցված և կիսառետենցված,դիստոպիկ ատամների։

Դրանք այն ատամներն են, որոնք գտնվում են ծնոտների մեջ, սխալ դիրք ունեն, չծկթած ժանիքներ կամիմաստության ատամներ են, և հեռացվում են միայն վիրահատական միջամտությամբ, երբեմն անգամ պահանջվում է անեսթեզիոլոգիական ծառայություն՝ընդհանուր անզգայացում։

Դիմածնոտային վիրաբույժներն են զբաղվում նաև հղիների, սոմատիկ խնդիրներ ունեցողների ատամների հեռացումով, երբ անհրաժեշտ էստացիոնար պայմաններ և տարբեր մասնագետների խորհրդատվություն։


«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի դիմածնոտային ծառայությունում մեծ հաջողությամբ իրականացնում են նաև կոտրվածքների վերականգնում և պլաստիկ միջամտություններ: Այստեղ իրականացվող պլաստիկ միջամտությունները ունեն ինչպես էսթետիկ,այնպես էլ ֆունկցիոնալ-վերականգնողական նշանակություն: Օրինակ՝ կարող է կատարվել ֆունկցիոնալ-ռեկոնստրուկտիվվիրահատություն, երբ վնասվածքի կամ նորագոյացության հեռացման հետևանքով առաջանում է արտաքին թքի դեֆեկտ կամ դեֆորմացիա,ինչպես նաև կատարվում են երկորրդային, երրոդային էսթետիկ վիրահատություններ։


Օրթոգնատիկ վիրահատությունները ևս ունեն էսթետիկ և ֆունկցիոնալ նշանակություն, դրանց շնորհիվ ուղղվում է սովորական դիրքից առաջ ու հետ տեղադրված ծնոտների կծվածքը:


«Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային բաժանմունքը ընդունում է պլանային ու շտապ դեպքերով բազմաթիվ հիվանդները: Այստեղ կարևորվում է թիմային աշխատանքը.
պրոֆեսիոնալ բարձր մակարդակում հզոր ախտորոշիչ կենտրոնի, նյարդաբանական, ԼՕՌ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ պացիենտներին մատուցվում է արդյունավետ ու լիարժեք բուժում: