Բժիշկը 200 մարդու վարակել է ՄԻԱՎ-ով
The Guardian-ը տեղեկացնում է, որ Կամբոջայում առանց արտոնագրի աշխատող բժիշկը ավելի քան 200 մարդու վարակել է ՄԻԱՎ-ով: Նրա մեղքն ապացուցված է: Բժիշկը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:
Գյուղական բժիշկը Կամբոջայի գյուղերից մեկում ոչ ստերիլ ներարկիչների բազմակի օգտագործման պատճառով դարձել է վիրուսի տարածման պատճառ: Սակայն նա չի ընդունում մեղքը: Բժշկի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը որոշել է բողոքարկել վճիռը, իսկ ինքը պատրաստ է նրան պաշտպանել դատարանում:
Այս գործը մեկ այլ խնդիր էլ է բացահայտել: Պարզվում է`երկրի առողջապահական համակարգը բավարար չի ֆինիանսավորվում, որի պատճառով բնակիչները ստիպված դիմում են ինքնուս եւ առանց արտոնագրի աշխատող բժիշկների։