Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Տնտեսություն

Կառավարությունը կատարել է բյուջեի վերաբաշխումներ, կրճատումներ, մի մասը գաղտնի. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այս տարվա ապրիլ ամսին Ազգային ժողովում քննարկվում էր այն հարցը, թե արդյոք ընդունելի է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը, որը անսահմանափակ հնարավորություն է Կառավարությանը տարվա սկզբին հաստատված բյուջեից անսահման վերաբաշխումներ և ծախսեր անելու՝ առանց քննարկելու դրանց նպատակահարմարությունը Ազգային ժողովում։ ԱԺ քաղաքական մեծամասնությունը, իհարկե, սիրահոժար այդ լիազորությունը տվեց Կառավարությանը։


Ամբողջ տարվա ընթացքում Կառավարությունը կատարել է բյուջեի վերաբաշխումներ, մի մասը գաղտնի՝ պայմանավորված անվտանգության հարցերով, մեծ մասն էլ՝ չզեկուցվող հարցերի մեջ։


Ուսումնասիրելով վերաբաշխումները՝ առանձնացրել եմ մի քանի ոլորտներ, որտեղ իրականացվել են կրճատումներ և որը շատ մտահոգիչ է։


Ուրեմն՝ կրճատվել են տեսչական վեչահոսկողության ծրագրերը 113 մլն 111 հազար դրամի չափով: Մասնավորապես՝ կրթության ոլորտի վերահսկողության ծառայությունները, շուկայի վերահսկողության ծառայությունները, քսաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում վերահսկողության ծառայությունները, սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության ծառայությունները։
Եվ զարմանում ենք, ինչու են մարդիկ սննդային թունավորումներ ստանում, կամ ինչու են քաղաքաշինության ոլորտում ծաղկում ապօրինությունները։


Կրճատվել են սեյսմիկ պաշտպանության ոլորտի ծառայությունների տրամադրումը՝ 69 մլն 540 հազարով։


Կրճատվել է ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրումը՝ ենթակառուցվածքների զարգացման նպատակով 6 միլիարդ 165 միլիոն 281 հազարով։


Կրճատվել են դատական իշխանության գործունեության ապահովման ծախսերը՝ 132 միլիոն 834 հազար դրամ։ Դատական համակարգի ֆինանսավորման ապահովումը արդարադատության անխոչընդոտ իրականացման կարևոր նախապայմաններից է։
Պետական պարտքի կառավարումը նվազել է 1 միլիարդ 300 միլիոն դրամով։
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կրճատվել է 117 միլիոն 712 հազար դրամով։ ՔԿՀ-երում բժկական սպասարկման առումով առանց այն էլ անմխիթար վիճակը ավելի է սաստկանալու։

Գյուղատնտեսության ոլորտից ոռոգման արդիական համակարգերի համար ներդրման աջակցությունը կրճատվել է 110 միլիոն 160 հազար դրամով։ Կրճատումներ են եղել նաև ջերմոցային տնտեսությունների ներդրման, կարկտակապաշտպան ցանցերի ներդրման, որչխարաբուծության մասով:

Ճանապարհաշինարարության ոլորտում կրճատվել են․

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյեւսիս-հարավ միջանքցիք զարգացման վարկային ծրագիր։ Տրանշ 2։ 145 միլիոն 772 հազար դրամ։

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյեւսիս-հարավ միջանքցիք զարգացման վարկային ծրագիր Տրանշ 3։ 6 միլիարդ 442 միլիոն դրամ։

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյեւսիս-հարավ միջանքցիք զարգացման վարկային ծրագիր Տրանշ 3։ 6 միլիարդ 754 միլիոն 136 հազար դրամ։
Երևան քաղաքի փողոցների ճանապարհաշինարարական աշխատանքները կրճատվել են 328 միլիոն 400 հազար դրամով։


Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ծառայությունները կրճատվել են 50 միլիոն 37 հազարով։ Հիշեցնեմ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տխրահռչակ գործունեության հետևանքով ինչպիսի հարված հասցվեց ավիացիայի ոլորտին և հենց անվտանգության խնդիրների առումով։


Բնակարանային շինարարություն կրճատվել է 139 միլիոն 536 հազար դրամով։ Հիշեցնեմ՝ վթարային շենքերի պակաս ՀՀ-ում չկա։


Խնդրահարույց կրճատումներ են եղել սոցիալական և առողջապահական ոլորտում։
Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն կրճատվել թէ 160 միլիոն դրամով։

Սրտի անհետաձգելի վիրահատությունները՝ 200 միլիոնով։

Սոցիալապես անպահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայությունների տրամադրումը 126 միլիոն 263 հազարով։

Տուբերկուլյոզի բժշկական ծառայությունների տրամադրումը՝ 234 միլիոն 600 հազարով։
Մոր և մանկան բժշկական ծառայությունների տրամադրումը՝ 1 միլիարդ 959 միլիոն 347 հազարով։


Սրանք միակ կրճատումները չեն այս ոլորտներում, որոնք արժանի են մանրամասն ուսումնասիրության։

Ընդհանուր կրթության ոլորտից կրճատվել է 3 միլիարդ 96 միլիոն 218 հազար դրամ։

Կրթության ոլորտում տիրող քաոսի անդառնալի հետևանքները կզգանք առաջիկայում։

Այս կրճատումների ֆոնին եղել են նաև վերաբաշխումներ ի օգուտ տարբեր ոլորտների։

Առանձնացնեմ երեք ծախս, որոնք համավարակի պայմաններում առնվազն տրակուսանք են առաջացնում։

Ավելացել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործման և սպասարկման ծախսերը՝ 88 մլն 969 հազար դրամով։

ՀՀ վարչապետի աշխատակազմում հանրային իրազեկում և հասարակական քաղաքագիտական հետազոտությունների համար ծախսվել է 289 միլիոն 290 հազար դրամ։

Հայաստանում STARMUSFESTIVAL VI «50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման մասնակցության վճար 440 միլիոն դրամ»: