«Այդ մասին ես չեմ բարձրաձայնի». ՊԵԿ նախագահը՝ Միքայել Մինասյանի գտնվելու վայրի մասին
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքը լրացվել է և դատարանը կալանքի որոշում է կայացրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ դատարանը, գնահատելով քննիչի միջնորդությունը, ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքերը, որոշում է կայացրել բավարարել այդ միջնորդությունը:
«Դատարանը որոշել է բավարարել քննիչի մեկ այլ միջնորդություն ևս, Միքայել Մինասյանի գործերի կառավարիչին՝ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը»,-ասաց նա:
Հարցին, թե հիմա որտե՞ղ է Միքայել Մինասյանը, Էդուարդ Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց. «Իրավապահները գուցե ունեն տեղեկատվություն, այդ մասին ես չեմ բարձրաձայնի»: