Բակայոկոն կարող է տեղափոխվել «ՊՍԺ»
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն կարող է վարձակալել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Տիմուե Բակայոկոյին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ֆրանսիական ակումբը կարող է մեկ տարով վարձակալել Բակայոկոյին՝ հետագայում գնելու իրավունքով։
Ընդգծենք, որ ավելի վաղ ֆրանսիացուն ցանկանում էր գնել իտալական «Միլանը»։